Պոլսի Հայոց Պատրիարքարան. «Թուրքիայի՝ խաղաղության հատատման գործում ստանձնելիք դերը շատ կարևոր է»
Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով իրադրության սրման վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ցավալի է, որ շուրջ երեսուն տարի շարունակվող Ղարաբաղյան խնդիրը Հայաստանը և Ադրբեջանը չեն կարողանում բանակցության սեղանի շուրջ լուծել։
Երկրների միջև զինված բախումները և պատերազմները, կողմերի և մարդկության համար մեծ ավերածություններ և կորուստներ են բերում։ Աղոթելու ենք , որ վայրկյան առաջ մեր կրոնների թելադրած խաղաղությունը հաստատվի, զենքերը լռեն, արդար և մնայուն համաձայնություն ձեռք բերվի։
Անկասկած շատ կարևոր է Թուրքիայի ստանձնելիք դերը այս խաղաղության հաստատման հարցում։ Կովկասը խաղաղության ավազանի վերածելու համար անհրաժեշտ է համապատասխան պետությունների ու ազգերի փոխադարձ նվիրվածությունն ու ջանքերը։
Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներն ունեն խաղաղ գոյակցության երկար դարերի փորձ: Մեր ամենամեծ ցանկությունն է, որ «եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներ» արտահայտությունը վերականգնվի այսօրվա սերունդների կողմից:
Հիշեցնելով Հիսուս Քրիստոսի խոսքերը՝ «Երանի նրանց, ովքեր խաղաղություն են հաստատում, որովհետև նրանք են Աստծո զավակներ կոչվելու» խրախուսում ենք նրանց, ովքեր ջանում են խաղաղություն հաստատել, ավելացնել իրենց ջանքերն այս ուղղությամբ։
Կասկած չկա, որ յուրաքանչյուր կորսված կյանք թանկ է, և պատերազմի յուրաքանչյուր օրը անդառնալի կորուստներ և չբուժվող վերքեր է պատճառում: Հավատում ենք, որ անհրաժեշտ է վայրկյան առաջ դադարեցնել գնալով ավելի ուժգնացող պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև և կրկին հնարավորություն ստեղծել խաղաղության հաստատման համար։
Զոհված զինվորներին և խաղաղ բնակիչների համար հոգու հանգստություն, իսկ մնացածների համար Աստծուց համբերություն ենք խնդրում»։
Պատրիարքարանի քարտուղարություն
Աղբյուր` Ermenihaber.am
Կարծիքներ