Ճապոնիայի հյուսիսում ձյան առատ տեղումների հետևանքով չորս մարդ է մահացել
Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզում ձյան առատ տեղումների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է ազգային հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Մահացածներն ընկել են փլատակների տակ կամ մահացու վնասվածքներ են ստացել ձնամաքրման աշխատանքների ժամանակ։
Հինգշաբթի օրը Հոկայդոյում ձյան տեղումների պատճառով ավելի քան 60 չվերթ է չեղարկվել։ Արդյունքում հարյուրավոր ուղեւորներ ստիպված են եղել գիշերել օդանավակայաններում, քանի որ ձնաբքի պատճառով կաթվածահար է եղել վերգետնյա տրանսպորտը։
Ուրբաթ օրը Հոկայդոյում կրկին ձյան տեղումներ են սպասվում, այնտեղ արդեն 30-ից ավելի ներքին չվերթ է չեղարկվել։


Կարծիքներ