Ալմաթիում որոնում են անկարգությունների օրերին անհետ կորած 7 քաղաքացիներին

Ալմաթիում որոնում են անկարգությունների օրերին անհետ կորած 7 քաղաքացիներին

Ալմաթիի իրավապահ մարմինները որոնում են յոթ մարդու, ովքեր անհետացել են երկրում անկարգությունների սկսվելուց հետո։ Այս մասին հայտնում է Almaty Tragedy Telegram ալիքը, որը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում Ղազախստանում հակաահաբեկչական գործողության մասին։

Նշվում է, որ հունվարի 4-ից 22 անձ պաշտոնապես հայտարարվել է անհետ կորած, նրանց տբյալները պաշտոնապես ներկայացվել են ոստիկանություն, 15-ը հայտնաբերվել են,  մնացած 7-ի գտնվելու վայրը ճշտվում է:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք մի քանի օր անց վերաճեցին անկարգությունների ու ջարդերի։ Դրանք ուղեկցվեցին ոստիկանության, զինվորականների և իշխանությունների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին՝ Ալմաթիում։

Հազարավոր մարդիկ վիրավորվել են, մահացածների ստույգ թիվը հայտնի չէ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կոչից հետո ՀԱՊԿ երկրները խաղաղապահներ են ուղարկել հանրապետություն։

Ըստ իշխանությունների՝ սահմանադրական կարգը վերականգնվել է բոլոր մարզերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում