Իսպանիայում տղամարդն իր բնակարանում միանգամից 110 կատու է պահել
Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իսպանացի ակտիվիստներին հաջողվել է հասնել Վալենսիայի բնակչի վտարմանը բնակարանից, որտեղ նա ապրում էր 110 կատվի հետ միասին, գրում է Lenta-ն` վկայակոչելով The Guardian-ը:
Պատմությունը սկսվել էր երեք տարի առաջ, երբ տղամարդն իր 100 քմ բնակարանում երկու ոչ ստերիլացված կատու էր սկսել պահել, որոնք դրանից հետո սկսել էին բազմանալ: Սկզբում կենդանիների իրավունքների պաշտպանները նույնիսկ չէին կարողանում ճիշտ հաշվել իսպանացու հետ ապրող կենդանիների ընդհանուր թիվը: «Սա աղետ է: Ինչ-որ մեկը պետք է օգնի այս տղային»,- հայտարարել է ապաստարանի աշխատող Սալվադորա Տորմասը:
Կարծիքներ