Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը մտահոգ է. ղարաբաղյան հակամարտության արդյունքում կարող են ամրապնդվել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը չի բացառում, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում կարող են ամրապնդվել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովում իր ելույթի ժամանակ։
«Այսօր պայքար է մղվում աշխարհաքաղաքական դիրքերի համար։ Կարծում եմ, որ չնայած նրան, որ ՆԱՏՕ-ի մեր թուրք գործընկերների վարքը երբեմն հիասթափեցնող է, մենք պետք է շատ զգոն վերաբերվենք այն ռիսկին, որ Թուրքիան ընկնում է Ռուսաստանի գիրկը»,-ասել է ԱԳ նախարարը, նշելով նաև, որ հակամարտությունը ռազմավարական բազմաթիվ այլ հետևանքներ կարող է ունենալ։
Կարծիքներ