Թուրքիայի և Շվեդիայի նախարարների ասուլիսը լարված է անցել
Շվեդիայի արտգործնախարարը քննադատել է Թուրքիային խոսքի ազատության սահմանափակումների համար, այն բանից հետո, երբ նրա թուրք պաշտոնակիցը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ստոկհոլմի քաղաքականության հետ կապված մեղադրանքներ է հնչեցրել:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր կողքին կանգնած Անն Լինդին մեղադրել է Սիրիայից թուրքական զորքերը դուրս բերելուն ուղղված կոչերի համար:
«Ես ուզում եմ հարցնել՝ ո՞ւմ լիազորությամբ եք ասում Թուրքիային, որ դուրս գա Սիրիայից, թե՞ նախազգուշացնում եք Թուրքիային: Եթե դուք այդքան զգայուն եք մարդու իրավունքների նկատմամբ, ինչու՞ չեք քննադատում Հունաստանին», — հարցրել է Չավուշօղլուն:
Լինդը պատասխանել է ՝ ասելով. «Ես ձեր հյուրն եմ, այստեղ բանավեճի չեմ բռնվի»:
«Ես ուղղակի հուսով եմ, որ Թուրքիայում բոլորը հնարավորություն ունեն իրենց տեսակետներն արտահայտելու անկեղծ, ինչպես դուք եք անում »,- նշել է նա:
Associated Press-ը նշում է, որ դա «նուրբ ակնարկ էր» Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված խնդիրների եւ բանտարկված քրդամետ քաղաքական գործիչների, լրագրողների մասին:
Կարծիքներ