Ֆրանսիայի ԱԳՆ-ն Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի արձակումը սպառնալիք է համարում
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության գործողությունները, որը երեքշաբթի առավոտյան կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ֆրանսիան շատ մտահոգված է նոր արձակումների մասին հաղորդագրություններով: Շարունակական արձակումները սպառնում են խաղաղությանը և անվտանգությանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակով: Ֆրանսիան ևս մեկ անգամ կոչ է անում ԿԺԴՀ-ին՝ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և արձագանքել Կորեայի կողմից ձևակերպված երկխոսության առաջարկներին», - նշվում է տեքստում:
Կարծիքներ