Էրդողանը Բայդենին կհանդիպի հոկտեմբերին կայանալիք G20-ի շրջանակում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-31-ը, կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Էրդողանը վերջերս հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններն անառողջ են՝ հավելելով, որ երկու երկրներն էլ պետք է «գլուխ հանեն» Անկարայի կողմից ռուսական С-400 պաշտպանական համակարգեր գնելու հետ կապված հարցերից:
«Երկու երկրներն էլ պետք է միասին աշխատեն որպես բարեկամներ, սակայն ներկայիս ուղղությունը որևէ լավ բան չի խոստանում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ինքն ու նախագահ Բայդենը համատեղ աշխատանքը «ճիշտ չեն սկսել»:
Կարծիքներ