Վայոց ձորի մարզպետն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Վայոց ձորի մարզպետն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Սեպտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալեյոյին։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց Վայոց ձորի տնտեսության գլխավոր ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները, հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության, գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։

Մարզպետարանը նշում է, որ կողմերը բարձր են գնահատել փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ընդգծելով ԱՄՆ կողմից տարբեր ծրագրերի միջոցով Վայոց ձորի մարզի տարածքում իրականացվող ներդրումների արդյունավետությունը։

Այնուհետև կողմերը մասնակցեցին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի «Արվեստի և գիտության խաչմերուկում․ Վարդապետ Մոմիկը և խաչքարի արվեստը» խորագրով նոր մշտական ցուցադրության բացման արարողությանը, որտեղ տեղի ունեցավ նաև «Վայոց ձորի պատմամշակութային ժառանգության դրվագներ» գրքի շնորհանդեսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում