Ռուսաստանը վերսկսում Է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի եւ Ճապոնիայի հետ
Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, հաշվի առնելով օպերատվ շտաբի որոշումները, ստորագրել Է կարգադրություն Սերբիայի, Կուբայի եւ Ճապոնիայի հետ փոխադարձ հիման վրա ավիահաղորդակցությունը վերսկսելու շուրջը: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբում, Մոսկվա - Բելգրադ, ինչպես նաեւ Մոսկվա - Կայո Կոկո եւ Մոսկվա - Սանտա Կլարա չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ:
Նոյեմբերի 1-ից Ճապոնիա կթռչի երեք չվերթ. երկուսը՝ Մոսկվա - Տոկիո եւ մեկը՝ Վլադիվոստոկ – Տոկիո: «Որոշումն ընդունվել Է՝ ելնելով ավելի վաղ հնչեցված չափանիշներից (կորոնավիուսային վարակի 40 նոր դեպք 14 օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով, 14 օրվա ընթացքում նոր դեպքերի օրական աճի 1 տոկոսից ոչ ավելի եւ 7 օրվա ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի տարածման գործակիցը 1-ից ոչ ավելի) եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- նշում են շտաբում: Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում նաեւ որոշում Է ընդունվել ավելացնել Շվեյցարիա, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Մալդիվներ չվերթերի քանակը:
Կարծիքներ