Արցախը` ազատության խորհրդանիշը, կանգուն է մնալու ու հաղթելու է
Սեպտեմբերին տաս օրով գնացի Արցախ։
Հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք անցա բոլոր ձորերով ու սարերով, անտառներով ու վանքերով, սահմաններով ու դիրքերով, անհագ էր ցանկությունս տեսնելու ամեն անկյունը Արցախի։ Աննկարագրելի էր ապրումները, այնտեղ իրապես ազատ ես, իրապես երջանիկ ու թվում է, որ ամբողջ աշխարհն էլ գույություն չունի, գերող է ամեն բարձունք, թևեր է տալիս ամեն ժայռ։
Վերադարձի ճանապարհին ինքս ինձ ասեցի, որ այս ամիս էլի հետ եմ գալու, որ ծննդյանս օրը փախնելու եմ աշխարհից ու Արցախի ծոցում անցկացնեմ։ Ծննդյանս օրը պատերազմ սկսվեց մեր հայրենիքում...
Ու հիմա մեր բոլորի սիրտն է բաբախում Արցախի հետ, նույն ռիթմով, ամեն զինվորի սրտի զարկի հետ, մի պահ ցավից կանգ առնում, ճաքում վշտից ու նորից ցասումով զարկում, հավատով, վստահությամբ, աննահանջ կռվով, որ հաղթելու ենք, Արցախը հաղթելու է, Արցախը` ազատության խորհրդանիշը, կանգուն է մնալու ու հաղթելու է։
Քրիստինե Պողոսյան
Կարծիքներ