«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեկնել է Վարդենիսի հրետակոծված համայնքներ, գիշերելու է գյուղացիների հետ
Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նշելով․
-Այս պահին ապրում եմ այն նույն զգացողությունները, ինչ մոտ 10 տարեկանում։ Իմ ծննդավայրում եմ՝ Վարդենիսում՝ ավելի կոնկրետ հարակից համայնքներից մեկում, որտեղ խուլ գմփոցներ ենք լսում։ Ծանոթ ձայներ են ու վաղուց չեն էլ վախեցնում։
Իհարկե, ցերեկն այս հատվածները ինտենսիվ հրետակոծվում և հրթիռակոծվում էին, նույնիսկ մեր հայրենակիցներից մեկը զոհվեց, բայց հիմա խաղաղ է, հուսամ խաղաղ գիշեր կունենանք։
Չենք ընկճվում, չենք նահանջում մեր հայրենիքից։ Մեր հողը պաշտպանելու ենք մեր ներկայությամբ։ Ափսոս՝ մի քիչ ցուրտ է…,- եզրափակել է նա։
Կարծիքներ