Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կարևորելով բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը. Tert.am

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կարևորելով բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը. Tert.am

Tert.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է haqqin.az-ը։

Նշվում է, որ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում զինված հակամարտությամբ և կարևորել է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը:

Ալիևն, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության  շփման գոտում տիրող լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար մեղադրել է Հայաստանին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում