Ա Սերիա․ Ատալանտան և Նապոլին հաղթանակ տարան
Ա Սերիայի 21-րդ տուրում «Ատալանտան» մրցակցի հարկի տակ 6-2 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Բերգամոյականների կազմում գոլի հեղինակ դարձան Մարիո Պաշալիչը, Ռուսլան Մալինովսկին, Լուիս Մուրիելը, Յոակիմ Մեհլեն և Մատեո Պեսսինան։ Մուրիելը դարձավ դուբլի հեղինակ։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Մոլինան և Բետոն։
«Ատալանտան» վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Ուդինեզեն» 20 միավորով 14-րդ տեղում է։
«Նապոլին» Անդրեա Պետանյայի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Սամպդորիային»։ Նեապոլիտական ակումբը 43 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։ «Սամպդորիան» 20 միավորով 15-րդ տեղում է։
Կարծիքներ