Մալիի դեմ խաղից հետո Թունիսի հավաքականի մարզիչները հարձակվել են մրցավարի վրա
Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության Թունիս-Մալի (0-1) հանդիպումից հետո Թունիսի հավաքականի մարզիչները հարձակվել են գլխավոր մրցավար Ժաննի Սիկազվեի վրա։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Հանդիպման երկրորդ խաղակեսում միայն երեք անգամ մրցավարը դիմել է VAR համակարգին, բացի այդ եղել են նաև այլ դադարներ։ Գլխավոր մրցավարը հիմնական ժամանակի ավարտին մի քանի րոպե ավելացնելու փոխարեն հանդիպումն ավարտել է, երբ դեռ լրացած չի եղել 90-րդ րոպեն։
Մրցավարի եզրափակիչ սուլիչի հնչելու պահին լուսատախտակին արձանագրված ժամանակը եղել է 89 րոպե 51 վայրկյան։ Մարզադաշտի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մրցավարը կարողացել է հեռանալ խաղադաշտից։
Կարծիքներ