Մեծ Բրիտանիան փակել է երկինքը որոշ Boeing-ների համար
Բրիտանական իշխանությունները փակել են իրենց օդային տարածքը Boeing 777 որոշ ինքնաթիռների համար այն բանից հետո, երբ դրանցից մեկի շարժիչը խափանվել է ամերիկյան Բրումֆիլդ քաղաքի վրայով թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Telegraph- ը՝ վկայակոչելով Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շապսի խոսքերին:
«Այս հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձություններից հետո Pratt & Whitney 4000-112 սերիայի շարժիչներով աշխատող Boeing B777- ներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Մեծ Բրիտանիայի օդային տարածք», – ասել է Շապսը:
Բրիտանական քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է, որ ոչ մի բրիտանական ավիաընկերություն չի շահագործում այս մոդելի շարժիչներով ինքնաթիռներ:
Ըստ թերթի՝ 128 նման ինքնաթիռներից 69-ն այժմ տեխնիկական սպասարկում են անցնում ամբողջ աշխարհում, իսկ մնացածը պահեստավորված են:
Կարծիքներ