«Շիրակ»-ը երկու նոր պաշտպան ունի

«Շիրակ»-ը երկու նոր պաշտպան ունի

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի թիմի կազմում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակ»-ին են միացել Հայաստանի Ազգային հավաքականի 31-ամյա կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը և 24-ամյա աջ-պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Թիմի կազմում Հայկը հանդես է գալու 89-համարի մարզաշապիկով, իսկ Ռոբերտը 2:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Շիրակ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: Թիմն ունի ընդամենը 5 միավոր: Իսկ առաջատարները` «Արարատ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն ունեն 21-ական միավոր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում