Բելգիայի նոր կառավարությունը Ալեքսանդր դե Կրոոյի գլխավորությամբ երդում Է տվել
Հոկտեմբերի 1-ին Բելգիայի նոր դաշնային կառավարությունը վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի գլխավորությամբ երդում Է տվել: Այդ մասին հայտնել Է Belga ազգային գործակալությունը:
«Նոր վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն երդում Է տվել (բելգիացիների Ֆիլիպ) թագավորին»,- հայտնել Է գործակալությունը: Նոր կառավարող կոալիցիան ներառում Է բոլոր քաղաքական ուղղությունների յոթ կուսակցություններ՝ սոցիալիստներից մինչեւ լիբերլաներ, կառավարության կազմ են մտել 15 նախարարներ եւ հինգ պետքարտուղարներ, արտգործնախարարության ղեկավար Է նշանակվել հեռացած տեխնիկական կաբինետի նախկին վարչապետ Սոֆի Վիլյամսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ