Կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցված «Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է
Մայրաքաղաքի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Երևանի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։
«Սպարտակ» մարզադաշտը կառուցվել է խորհրդային տարիներին և պատկանում էր նույնանուն կազմակերպությանը։ «Սպարտակ» մարզական կազմակերպությունը ստեղծվել է 1935 թ.-ին որպես միութենական կամավոր մարզական միավորում։ Արդեն 1987 թ.-ին կազմակերպությունն ընդգրկել է Խորհրդային Միության 4 մարզական միավոր։
Նույն թվականին այն վերանվանվել է «Հայաստան» մարզական միություն և Հայաստանի անկախացումից հետո ստացել հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այդպես է մինչ օրս։
Ինչպես գրում է MediaNews-ը՝ կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է «Սպարտակ» մարզական միության ամբողջ գույքը՝ Հայաստանում գտնվող մարզադաշտերը, մարզասրահներ և մարզադպրոցներ։ Իսկ ահա Երևանում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։
Կարծիքներ