Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Ծնունդը

Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Ծնունդը

Այսօր, հունվարի 7-ին ուղղափառները նշում են եկեղեցական տոնացույցի ամենակարևոր տոներից մեկը` Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այսօր ուղղափառ բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ ծննդյան պատարագ։

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հայրենակիցներին և համայն ուղղափառ աշխարհին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ։

«Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդը։

Այսօր երկինքն ու երկիրը ցնծում են, այսօր երկինքն ու երկիրը երգում են` փա՛ռք Աստծուն, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ բարի կամք: Մենք մեծ փորձության միջով ենք անցել, և կարող են էլի փորձություններ լինել, բայց պետք է հիշել, որ Տերը մեզ հետ է, Տերը պաշտպանում է մեզ։ Բարու և չարի կռիվ է, բարին կհաղթի: Աստված մեզ հետ է»,-ասել է Իլյա Երկրորդը, փոխանցում է Aliq.ge-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում