Երևանի Շերամի փողոցում վրաերթի ենթարկված քաղաքացին հոսպիտալացվել է

Երևանի Շերամի փողոցում վրաերթի ենթարկված քաղաքացին հոսպիտալացվել է

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 19-ին, ժամը 13:43-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի խաչմերուկի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի հատվածում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա․ Հ․-ն, վրաերթի է ենթարկել Գ․ Ա․-ին (ծնված 2010 թ․):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում