Պարզ կանոնների պահպանման շնորհիվ ջոկատը վնասվածքներ չի ստացել. ինչպես է դա հնարավոր
Շուրջ 15 օր գտնվելով ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային հատվածում մեր եզդիական ջոկատը անվնաս է։ 70 հոգուց ընդամենը մի հոգի թեթև վնասվածք է ստացել։Այսօր խոսեցի զարմիկիս հետ, նա ևս եզդիական ջոկատի հետ ռազմաճակատում էր։Ես զարմացած էի այն փաստից որ, 15 օր ռմբակոծություների տակ գտնվելով, ինչպե՞ս է, որ չեն վնասվել։ Ասաց, որ հենց առաջին օրը ջոկատի հրամանատարի հրամանով բոլորի մոտից հավաքել են հեռախոսները և չեն թույլատրել օգտվել,միայն օրական մեկ զանգ իրենց վիճակի մասին հայտենլ են տանեցիներին։ Երբեք խմբով հավաքված չեն եղել միշտ ցրված միմիանցից հեռու,հաճախ տեղափոխվել են, կրակ չեն վառել գիշերները , անգամ ծխողները փակ տարածքում են ծխել, որպեսզի չնկատվեն թշնամու ԱԹՍ- ների կողմից։
Այս պարզ կանոնների և ամենակարևորը Աստծո կամքով բոլորը ողջ առողջ եկան մի քանի օրյա հանգստի։
Կարծիքներ