Ըմբշամարտիկ Գևորգ Ղարիբյանը աշխարհի բրոնզե մեդալը զիջեց հայրենակցին
Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար մարտում և մնաց առանց մրցանակի:
Այսօր կայացած սփոփիչ եզրափակիչում մեր 60 կգ քաշային մարզիկը 1:3 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ստեփան Մայրանյանին, չնայած առաջին մրցափուլից հետո հաղթում էր 1:0 հաշվով:
Այդպիսով, Հայաստանի հունահռոմեական հավաքականը ժամանակից շուտ ավարտեց ելույթները Օսլոյում ընթացող աշխարհի առաջնությունում, քանի որ այսօր մրցասպարեզ մտած մեր բոլոր ըմբիշները պարտույթուն կրեցին և դուրս մնացին պայքարից: Վաղը կայանալիք եզրափակիչ և 3-րդ տեղի համար մարտերը կանցնեն առանց մեր մասնակցության:
Կարծիքներ