Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 383 մարդ, ևս 27-ը՝ մահացել։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 13 277 թեստ, այստեղից 7 302-ը՝ հակագենի արագ թեստ, 5 975-ը՝ «Փի Սի ԱՐ»:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 4,99%, վերջին 14 օրվանը՝ 6,48%, վերջին 7 օրվանը՝ 6,01%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 607 155 դեպք, այստեղից ապաքինվել է 578 881 մարդ, մահացել՝ 8 844-ը։

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 749 457 մարդ, օրական պատվաստվել է 6 617 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում