Ֆլորիդայում 13 մարդ Է տուժել կատերի պայթյունի հետեւանքով

Ֆլորիդայում 13 մարդ Է տուժել կատերի պայթյունի հետեւանքով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում առնվազն 13 մարդ այրվածքներ են ստացել կատերի պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է տեղական WPLG Local 10 հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության գումարտակի հրամանատար Սթիվեն Գոլանին:

Գոլանի խոսքով՝ Ֆորթ-Լոդերդեյլ քաղաքի կառանավայրում կատերի վրա պայթյունի ժամանակ գտնվել Է 21 մարդ: Այրվածքներ Է ստացել 13 մարդ, որոնցից հինգին տեղափոխել են հիվանդանոց: Տուժածներից շատերը հրաժարվել են մեկնել ստացիոնար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում