Ազատան համայնքում ընթացքի մեջ են կենտրոնական թիվ 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքները
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Ազատան համայնքում ընթացքի մեջ են կենտրոնական թիվ 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի 3 կմ երկարությամբ փողոցի 9040 գծային մետր հատվածը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 64 մլն 810 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս ֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։
Նշվում է, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են «Կիր քար» ՍՊԸ-ի կողմից։
Կարծիքներ