Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին, որը կնոջ հետ քարոզչական տեսահոլովակ է տեսագրել

Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին, որը կնոջ հետ քարոզչական տեսահոլովակ է տեսագրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաջողություն Է մաղթել արքայազն Հարրիին, որն իր կնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ քարոզչական տեսահոլովակ Է տեսագրել ընտրություններից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 23-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում լրագրողը Թրամփին խնդրել Է մեկնաբանել տեսանյութը՝ նշելով, որ զույգը պաշտպանում Է դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենին, թեեւ արքայազնի եւ Մարքլի տեսահոլովակում այդ մասին չի ասվում:

«Ես նրա (Մարքլի) մոլի երկրպագուն չեմ, եւ նա, հնարավոր Է, դա գիտի: Ես հաջողություն եմ մաղթում Հարրիին, դա նրան պետք կգա»,- ասել Է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում