Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարը

Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարը

Հոկտեմբերի 8-ին ICE սակարանում գազի սակարկությունները բացվել են գազի ապառնագրի գնանշումների՝ նախորդ օրվա մեծության նկատմամբ 6 տոկոսով աճով՝ մինչեւ 1224 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, հետեւում Է սակարանի տվյալներից:

Նիդեռլանդների TTF հաբում Երեւանի ժամանակով 10:00-ի դրությամբ նոյեմբերի ապառնագրի գինը կանգ Է առել հազար խորանարդ մետրի դիմաց 1224 դոլարի նշագծում: Ըստ որում, Երեւանի ժամանակով 10:08-ին գինը կանգ Է առել հազար խորանարդ մետրի դիմաց 1165 դոլարի նշագծում: Հոկտեմբերի 7-ին սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1158 դոլարի նշագծում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում