Ռոյսը վերադարձել է խաղադաշտ
Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով: «Դույսբուգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի խաղում Գերմանիայի ազգային հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին և վայրկյաններ անց դարձել է գոլի հեղինակ: Այդ խաղում «Բորուսիան» արտագնա հաղթանակ է տարել 5:0 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ:
Կարծիքներ