Անկարան վրդովված է Հունաստանի ԱԳ նախարարի` Երևանում արված հայտարարություններից |azatutyun.am|
azatutyun.am: Պաշտոնական Անկարան վրդովված է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի` Հայաստանում հնչեցրած հայտարարությունների առնչությամբ:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, թե «Հայաստան այցի ժամանակ Թուրքիայի հասցեին հույն նախարարի կիրառած հռետորաբանությունը ի ցույց է դնում, որ Հունաստանը Թուրքիայի հետ լավ հարևանության, երկխոսության և համագործակցության փոխարեն նախընտրում է լարվածության աճի մեծացման քաղաքականությունը»:
Աքսոյն ընդգծել է. - «Թուրքիան տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծմանն է սատարում, իսկ Հունաստանն ինքն է խնդիրներ ստեղծում և աջակցում դրանք ստեղծողներին»:
«Հունաստանի ԱԳ նախարարը պետք է տարբերակի, թե Լեռնային Ղարաբաղում և շրջակա յոթ շրջաններում ով է զավթիչ, իսկ ով` տուժած կողմը, և դատապարտի Հայաստանի կողմից այդ տարածքների 28 տարի շարունակվող բռնագրավումը»,- ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակի հայտարարության մեջ:
Կարծիքներ