Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին
Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին:
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գլոբալ ջանքերին։ Ես խոսել եմ Հայաստանում և Արցախում առկա իրավիճակի մասին և զրուցել շատերի հետ, որպեսզի ավելի շատ գիտակցենք այն ճգնաժամը, որը մենք չենք կարող թույլ տալ։
Իմ մտքերն ու աղոթքները խիզախ տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են։ Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն, որ չնայած մեզ բաժանող տարածությանը, մենք սահմանափակված չենք սահմաններով, և մենք՝ հայերս, բոլորս միասին մեկ համաշխարհային ազգ ենք։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն անմիջականորեն օգնում է նրանց, ովքեր տուժել են այս օրհասական ժամանակահատվածում ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելով պարենի, բնակարանի և բժշկական օգնության տեսքով։
Ես նվիրաբերել եմ 1 մլն դոլար և հրավիրում եմ ձեզ միանալ ինձ. անկախ նրանից, թե դուք պարզապես օգնում եք բարձրացնել իրազեկությունը և հրապարակում լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե նվիրաբերում եք միայն 1 դոլար, յուրաքանչյուր օգնություն կարևոր է:
Եկեք դա անենք պատմության մեջ մեր ամենահաջող դրամահավաքով:
Անչափ շնորհակալ եմ»,- ասել է նա։
Կարծիքներ