Մոսկվայի իշխանությունները վաղաժամ են համարում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների խստացումը
Մոսկվայում բժշկությունը պատրաստ է կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացմանը, վաղաժամ է խոսել քաղաքում սահմանափակումների խստացման մասին: Այս մասին չորեքշաբթի «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի առևտրի և ծառայությունների վարչության պետ Ալեքսեյ Նեմերյուկը:
«Այս մասին խոսելը վաղաժամ է: Մենք կհետևենք: Քանի դեռ դեպքերի աճ կա և տատանվում է 2,5-3,5 հազարի սահմաններում՝ բժշկությունը պատրաստ է աճի այս տեմպին»,- ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ ասել է Նեմերյուկը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում, ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի՝ գրանցվել է վարակի 7,487,138 դեպք, ապաքինվել է 6,653,941 մարդ, մահացել է 206,388-ը:
Կարծիքներ