ԱՄՆ-ն և ԵՄ-ն պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը կիսահաղորդիչների մատակարարման հարցում
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը՝ կիսահաղորդիչների անխափան մատակարարումն ապահովելու համար:
Այս մասին ասվում է Առևտրի և տեխնոլոգիաների խորհրդի հայտարարության մեջ, որի առաջին հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Պիտսբուրգում (Փենսիլվանիա):
«Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ զարգացնելու գործընկերություն՝ կիսահաղորդիչների մատակարարման համաշխարհային շղթայում հավասարակշռությունը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Կողմերն ընդգծել են, որ իրենք նպատակ են դրել «ապահովել անխափան մատակարարումներ և արտադրական կարողությունների զարգացում»:
Կարծիքներ