Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը
Անհայտ անձինք լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Օդեսայի մարզում հրկիզել են «Ալտերնատիվա.օրգ» հրատարակության խմբագրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել Է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն:
«Լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Օդեսայի մարզի Օվիդիոպոլում հրկիզել են «Ալտերնատիվա.օրգ» հրատարակության խմբագրությունը: Սա արդեն երկրորդ հանցագործությունն Է, որը տեղական անկախ մեդիայի նկատմամբ կատարվել Է շաբաթվա ընթացքում: Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, «Ալտերնատիվա.օրգ»-ի գլխավոր խմբագիր Ռոման Վարշանիձեին երեք անհայտ անձինք ծեծել Էին նկարահանումների ժամանակ»,-Տոմիլենկոն գրել Է Facebook-ի իր Էջում:
Կարծիքներ