Ֆրանսիացի նորընտիր սենատոր Վալերի Բուայեն կոչով դիմել է իր գործընկերներին դատապարտելու ադրբեջանական ագրեսիան
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն խորհրդարանում ելույթ ունենալով, նշել է․
Հարգելի գործընկերներ ուզում եմ ձեզ հետ կիսել իմ հուզմունքը։
Կոչով դիմում եմ Ձեզ վերջին անգամ, քանի որ թողնելու եմ Ազգային ժողովը, կիրակի կայացած ընտրություններում սենատում ընտրվելու կապակցությամբ։
Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ երկիրը է, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիաները:
Մենք ունենք պատմական և համընդհանուր պատասխանատվություն 1915-ի ցեղասպանության հարցում:
Ինչպե՞ս չեզոք մնալ, երբ մի քանի օր շարունակ ադրբեջանական զինուժը հարձակվել է հայ խաղաղ բնակչության վրա։ Մարտերի ընթացքում այժմ զոհվում են կանայք և երեխաներ։ Ռմբակոծվել է նաև ԼՂ մայրաքաղաքը։
Այս հարցում չեզոքությունն անընդունելի է, քանի որ ադրբեջանի նպատակը հիմա մեկն է՝ ոչնչացնել հայերին իրենց հայրենիքից։
Կարծիքներ