Թալանել են «Ռոմայի» գլխավոր մարզիչի տունը

Թալանել են «Ռոմայի» գլխավոր մարզիչի տունը

Թալանել են իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի տունը, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Գողացել են ձեռքի 3 ժամացույց՝ 100 հազար եվրո ընդհանուր արժեքով։ Գողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին։ Ֆոնսեկան եղել է «Ռոմայի» մարզմանը, իսկ կինը երեխայի հետ գնացել է գնումների։ Մարզիչը դիմել է ոստիկանություն հոկտեմբերի 31-ին։

Նոյեմբերի 1-ին «Ռոման» Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում կմրցի «Ֆիորենտինայի» հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում