Սան Մարինոյում չեղյալ կհամարվի հղիության արհեստական ընդհատման մասին օրենքը
Սան Մարինոյի Հանրապետության բնակիչները հանրաքվեի քվեարկությամբ չեղյալ հայտարարեցին հղիության արհեստական ընդհատումը արգելող օրենքը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սան Մարինոյի RTV հեռուստատեսությանը։
Ըստ աղբյուրի՝ քվեարկողների 77% -ը կողմ էր, 22% -ը՝ դեմ:
Ընդհանուր առմամբ, հանրաքվեին մասնակցել է մոտ 15 հազար մարդ։ Քվեարկությունը տեղի է ունեցել կիրակի 07:00-ից 20:00-ն։
Կարծիքներ