Ռահմոնը Տաջիկստանի նախագահի ընտրություններում ստացել Է ձայների 90,92 տոկոսը
Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանի նախագահի ընտրություններում ստացել Է ընտրողների քվեների 90,92 տոկոսը: Հոկտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Բահթիեր Խուդոերզոդան։
«Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանի նախագահական ընտրություններում ստացել Է (ձայների) 90,92 տոկոսը»,- հայտնել Է Խուդոերզոդան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել Է 85,39 տոկոս:
«Տաջիկստանի նախագահի ընտրությունների ընթացքում ոչ մի գանգատ չի ստացվել»,- հայտնել Է հանձնաժողովի ղեկավարը: Տաջիկստանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հինգ թեկնածուներից չորսը 8 տոկոսից պակաս Է հավաքել: Կենտրոնական ընտրական հանձնաժոովի տվյալներով՝ Ռուստամ Լաթիֆզոդան Ագրարային կուսակցությունից ստացել Է 3,03 տոկոս, Աբդուխալիմ Գաֆֆորզոդան Սոցիալիստական կուսակցությունից՝ 1,49 տոկոս, Ռուստամ Ռահմատզոդան Տնտեսական բարենորոգումների կուսակցությունից՝ 2,19 տոկոս եւ Միրոջ Աբդուլոեւը Կոսմունիստական կուսակցությունից՝ 1,17 տոկոս:
Կարծիքներ