Հայ հրաձիգները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Հոկտեմբերի 8-12-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում ընթանում է «Իստվան Պոլժիանայի անվան 7-րդ միջազգային բաց առաջնությունը»: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, նշելով, որ Հայաստանը փայլուն ներկայացրեցին օլիմպիական խաղերի մասնակիցներ Հրաչ Բաբայանը և Էլմիրա Կարապետյանը, որոնք մեկ մրցաշարից նվաճեցին 3 մեդալ:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ներկայացնում է մարզիկների արդյունքները.
Հրաչ Բաբայան
Օդամղիչ հրացան,10մ, 60 կրակոց
1 մեկնարկ 622.7 միավորով՝ 3-րդ տեղ
2 մեկնարկ 625.9 միավորով՝ 4-րդ տեղ
Էլմիրա Կարապետյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ,60 կրակոց
Անհատական 571 միավորով՝ 2-րդ տեղ
Էլմիրա Կարապետյանը և Վրաստանի ներկայացուցիչ Ծոտնե Մաչավարանը կրակել են թիմային միքս վարժություն, որտեղ գրավել են 1-ին հորիզոնականը։
Թիմային MIX , 16-4 հաշվով՝ 1-ին տեղ:
Կարծիքներ