«Շաքարե» տոպրակները կփոխարինեն պլաստիկին
Պլաստիկ աղտոտման խնդիրը տարեց տարի սրվում է։ Դրա լուծմամբ զբաղվում են ինչպես մասնավոր կորպորացիաները, այնպես էլ պետական գործիչները: Ճապոնական երկու ընկերություն միավորվել են՝ տոպրակներ մշակելու համար, որոնք քայքայվում են ծովի ջրի մեջ, բայց միունույն ժամանակ չափազանց նման են պոլիէթիլենին, հայտնում է Planet-Today-ը:
Mitsubishi Chemical-ը եւ տոպրակների նյութերի արտադչող ընկերությունն արտադրանք են ստեղծել՝ հիմնվելով այն նույն մեխանիզմի վրա, որի օգնությամբ միկրոօրգանիզմները լուծում են աղբը հողի մեջ: Ընկերությունում ասում են, որ նյութը պատրաստված է բուսական բաղադրիչներից, ինչպիսին է շաքարեղեգը, եւ հեշտությամբ լուծվում է ծովի ջրի մեջ, որը սովորաբար ավելի քիչ միկրոօրգանիզմներ է պարունակում, քան հողը: Այդպիսի տոպրակի լիարժեք քայքայումը մոտ մեկ տարի է տեւում: Mitsubishi Chemical-ում նշում են, որ այս նախագծի հիմնական նպատակն է լուծել ծովային պլաստիկ թափոնների խնդիրը:
Այս պահին ընկերությունները պատրաստվում են սկսել արտադրությունը երկրի ազգային ձեռնարկությունների հետ համատեղ: Պաշտոնյաները նշում են, որ այդպիսի տոպրակների արտադրությունը ավելի բարդ տեխնոլոգիաներ կպահանջի, ինչը նշանակում է, որ դրանց արժեքը ավելի քան վեց անգամ ավել կլինի սովորական պլաստիկե տոպրակներից։
Կարծիքներ