Սպիտակ տնից հայտնել են Բայդենի օգնականի եւ Չինաստանի ներկայացուցչի հանդիպման բովանդակության մասին
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը եւ Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Յան Ցզեչին քննարկել են երկկողմ հարաբերություններում ռիսկերի վերահսկողությունը, ինչպես նաեւ հնարավոր փոխգործակցության ոլորտները: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի Շվեյցարիայում կայացած խորհրդակցությունների արդյունքում։
Ինչպես ասված է փաստաթղթում, հանդիպումը կայացել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հեռախոսազրույցից հետո, «որի ընթացքում նրանք քննարկել են կապի բաց ուղիների պահպանման կարեւորությունը, որպեսզի ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ մրցակցությունը իրականացվի պատասխանատու ձեւով»:
«Սալիվանն անդրադարձել է նաեւ այն ոլորտներին, որտեղ ԱՄՆ - ն եւ ՉԺՀ-ն շահագրգռված են պետությունների համար կենսական մարտահրավերների հաղթահարման նպատակով համատեղ աշխատանքով, ինչպես նաեւ մեր հարաբերություններում ռիսկերի վերահսկման մեթոդներին», - հայտնել են Սպիտակ տանը:
Կարծիքներ