Պետության և անհատի ցանկացած խնդիր պետք է դիտարկել ամբողջության մեջ
ՀՀ Կառավարությունը 2019 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց Ազգային Ժողովին:
Այսօրվանից պետական կառավարման համակարգում սկսվում է մի գործընթաց, որը պայմանականորեն կարելի է անվանել 2021 թվականի «Պետական բյուջեի մասին » օրենքի նախագծի ձևավորում: Կառավարության լիազոր մարմինների բազմաթիվ աշխատասենյակներում, պետության կողմից իրականացվելիք ծախսերի հայտեր ձևավորողների մեծաթիվ բանակը կլծվի այդ աշխատանքներին՝ շատերը սովոր և ինքնավստահ, մի մասն էլ՝ երկյուղածությամբ:
Կարևոր չէ, թե ինչպիսի ծախսեր է նախատեսում իրականացնել պետությունը, կարևոր է այն գաղափարաբանությունը, որ դրվում է այդ ծախսերի անհրաժեշտությունը հիմնավորող մոտեցումներում: Այս առումով, առանձնակի կարևորություն ունեն համաձայնեցված մոտեցումները՝ պետական կառավարման ոլորտների միջև:
Պետության և անհատի ցանկացած խնդիր պետք է դիտարկել ամբողջության մեջ: Աշխարհի շատ պետությունների փորձը վկայում է, որ խնդիրների իրավիճակային կամ կետային լուծումները չեն հանգեցնում խնդիրների մեկընդմիշտ վերացմանը:
Չանդրադառնալով պետության համար նախատեսվելիք ծախսերին՝ նշենք միայն, որ քաղաքացու համար նախատեսվելիք ծախսերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով նրա սոցիալական, կրթական՝ մասնագիտության ու վերամասնագիտացման, առողջապահական, բնակարանի իրավունքի, էկոլոգիական միջավայրի և նմանատիպ բազմաթիվ գործոնների հաշվառմամբ. քաղաքացու խնդիրների ամբողջական թիրախավորումը դրանց լուծման նպատակով՝ քիչ ծախսատար է, քան նրա առանձին խնդիրների լուծումը:
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ