ԱՀԿ-ն անհանգստացած է 11 երկրում, այդ թվում` Հայաստանում համավարակի նոր դեպքերի ալիքով. azatutyun.am

ԱՀԿ-ն անհանգստացած է 11 երկրում, այդ թվում` Հայաստանում համավարակի նոր դեպքերի ալիքով. azatutyun.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրուսի աճող նոր դեպքերի ալիքով: Covid-19 դեպքերի թիվը սկսել է նորից աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո, նշում է ԱՀԿ-ն:

Կազմակերպությունը տագնապալի միտում է տեսնում 11 երկրներում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ղրղզստանում, Ուկրաինայում և Կոսովոյում: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն ասել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում 30 երկրներում վարակակիրների թվի աճ է գրանցվել: «Եթե ոչինչ չձեռնարկվի, Եվրոպայում առողջապահական համակարգերը նորից ծանրաբեռնված կլինեն», - ասել է նա:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 600 հազարը, համաճարակի հետևանքով զոհերի թիվը` 489 հազարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում