Ստեփանակերտի և Շուշիի բնակիչներին քաղաքը լքելու կոչ չի արվել. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է. Տելեգրամյան որոշ ալիքներ տեղեկություն են տարածում, թե իբր Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել Ստեփանակերտի և Շուշիի բնակիչներին ժամանակավոր լքել քաղաքները՝ անվտանգությունից ելնելով։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նախարարությունից հայտնեցին, որ նման կոչով ՊՆ-ն հանդես չի եկել։ Տարածվող լուրը հերքեց նաև Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
Կարծիքներ