Արտաքին հարաբերությունները թողեք ընտրված իշխանության մարմիններին. Դավիթ Սանասարյան
Երբ ռազմական դրության ժամանակ քո ժողովրդի կողմից ընտրված իշխանության կշիռը երկրի ներսից փորձում են թուլացնել՝ ասելով թե թույլ են, չեն կարողանում բանակցել, ի վիճակի չեն ղեկավարել (մի կողմ եմ դնում էդ ամենի իրականության մոտ կամ հեռու լինելը), դրանով արտաքին հարաբերության այլ սուբյեկտներին՝ պետություններին, վատ, շատ վատ ազդանշան են տալիս։
Հիմա պատկերացրեք, որ այլոց աչքերին մենք երևում ենք կուռ, մոնոլիտ մարմին, ինքնստինքյան, մեզ հետ խոսում են հարգանքով, հաշվի են նստում մեր հետ, ու հարաբերություններն այլ կերպ են կառուցվում։
Երբ տանդ մեջ ջրերը պղտորվել են, տան անդամների միակ, կրկնում եմ միակ գործողությունը ջուրը մաքրելն ու ձկների որսը ժամանակավորապես հետաձգելն է։
Խնդրում եմ, արտաքին հարաբերությունները թողեք ընտրված իշխանության մարմիններին, իսկ եթե օգնության տարբերակ ունեք, մեկնեք ձեր ձեռքն առանց ավելորդ հայտարարությունների, եթե ոչ, բոլորիս գործը մեկն է. ներքին հարաբերություններում զինադադարի ռեժիմի պայմաններում պետք է օգնենք առաջնագծին։
Շատերիդ քաղաքական գոյությունն իմ վրա ազդում է խաղաղ պայմաններում, բայց, պատերազմի ժամանակ պատրաստ եմ բոլորիդ հետ փակ տարածքի օդը կիսել, իմ բաժին սնունդը ձեր հետ կիսել, խրամատում թիկունք տալով՝ կռիվ տալ. սա է պատերազմում հաջողություն հասնելու գրավականը։
Ձեռքս մեկնում եմ բոլորիդ՝ հանուն Հայաստանի (ներառյալ Արցախի), մեր գոյության համար կռիվ տվողների։
Կարծիքներ