Կրեմլը տեսնում է զինադադարի խախտման մասին երկու կողմերի զեկույցները․ Պեսկով
Կրեմլը չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի հետագայում հակամարտության կողմերը լիովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցների: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բարձր ենք գնահատում համաձայնեցված փոխըմբռնումը, հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների շփումների արդյունքում»,- նշել է նա։
Կարծիքներ