Թրամփը հավաստել է, որ կմասնակցի բանավեճերին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կմասնակցի դեմոկրատներից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ բանավեճերին, թեեւ վիճաբանությունների նոր կանոնները համարում Է անարդարացի:
Նորամուծության համաձայն՝ մասնակիցներից մեկի միկրոֆոնը կանջատվի երկու րոպեի ընթացքում, որը նրա ընդդիմախոսին տրված կլլինի բանավեճերը վարողի պատասխանի համար: Ընդհանուր առմամբ երեկոյի ընթացքում գործող նախագահի եւ նրա մրցակցի միրոֆոններն անջատված կլինեն վեցական անգամ: Այն բանից հետո, երբ քաղաքական գործիչներն ավարտեն իրենց դիրքորշման շարադրումը վեց թեմաներնից յուրքանչյուրի վերաբերյալ դրա համար հատկացված երկու րոպեի ընթացքում, վարողը նրանց թույլ կտա սկսել բանավեճը:
«Ես կմասնակցեմ: Ես միայն կարծում եմ, որ դա շատ անարդարացի Է,- հոկտեմբերի 19-ի երեկոյան ասել Է Թրամփն ուղեւորության ժամանակ իրեն ուղեկցող՝ Սպիտակ տան մամուլի միավորմանը:- Կմասնակցեմ, բայց դա շատ անարդարացի Է, որ նրանք (Նախագահական բանավեճերի անկախ հանձնաժողվը) փոխել են (բանավեճերի) թեմաները, եւ կրկին մեզ մոտ կլինի բացարձակ կանխակալ (վարող)»:
Կարծիքներ