Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում լարվածությունը կրկին աճում է․ Արամ Կարապետյան
Նոր Ժամանակներ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Հունաստանի զինված ուժերի ստորաբաժանումները բերվել են բարձր պատրաստվածության աստիճանի, իսկ երկրի ռազմածովային ուժերի երեք ռազմանավեր գտնվում են Կոստելորիզո կղզու տարածքում, այն բանից հետո, երբ հետազոտական նավը ՝ Oruc Reis-ը, մտել էր Հունաստանի տնտեսական գոտի ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերի ուղեկցությամբ: Կարճ դադարից հետո Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում լարվածությունը կրկին աճում է:
Կարծիքներ