Սպիտակ տունը դեռ չի կարող հայտարարել Բայդեն-Պուտին առաջիկա հանդիպման մասին

Սպիտակ տունը դեռ չի կարող հայտարարել Բայդեն-Պուտին առաջիկա հանդիպման մասին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հինգշաբթի ասել է, որ դեռ ոչինչ չի կարող ասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենի հանդիպման հնարավորության մասին։

Հերթական ճեպազրույցում նրան հարցրել են, թե արդյոք պլանավորվում է ապագայում երկու երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել։

«Այդ մասին ոչինչ կանխատեսել չեմ կարող»,- պատասխանել է նա։

Փսակին հիշեցրել է, որ հինգշաբթի ավարտվել է անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերի շուրջ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երրորդ և վերջին փուլը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հունվարի 10-ին Ժնևում հայտարարել է, որ Պուտինի և Բայդենի միջև նոր շփում դեռ չի մշակվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում