Կուրիլյան կղզիների մոտ մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել
Վերջին 24 ժամվա ընթացքում սեյսմոլոգները Կուրիլյան կղզիների մոտ գրանցել են մինչև 4,0 մագնիտուդ ուժգնությամբ հինգ երկրաշարժ։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղից։
«Տեղի է ունեցել հինգ երկրաշարժ՝ 2,8-ից 4,0 մագնիտուդով: Էպիկենտրոնները գտնվել են ինչպես Կուրիլների հարավային խմբի, այնպես էլ հյուսիսայինի մոտ»,- հայտնել են մասնաճյուղում:
Ըստ սեյսմոլոգների՝ տեղի բնակիչները չեն զգացել ցնցումները։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ